Կանադան Ուկրաինային է փոխանցել ծանր հրետանի և հաուբիցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադան Ուկրաինային է փոխանցել ծանր հրետանի և հաուբիցներ, հայտնում է երկրի ՊՆ-ն։

«Կանադան Ուկրաինայի անվտանգության ուժերին հատկացրել է ծանր հրետանի, ինչպես Ուկրաինան էր խնդրել»,-ասվում է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում, փոխանցում է RIA Novosti-ն։

Ուկրաինային են տրամադրվել М777 հաուբիցներ և դրանց վերաբերող զինամթերք, ինչպես նաև հակատանկային զինամթերք։ Եզրափակիչ փուլում է գտնվում Ուկրաինային զրահապատ տրանսպորտային միջոցներ փոխանցելու գործընթացը։ Շուտով դրանք կուղարկվեն Ուկրաինա։

Ընդհանուր առմամբ հունվարից Կանադան Ուկրաինային է փոխանցել մոտ 93 մլն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն։ 2022-23 թթ բյուջեով ծրագրված է ևս 393 մլն ԱՄՆ դոլարի օգնության հատկացում։




Լրահոս