ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդանիձորի առվակում հայտնաբերվել են 1 տարի առաջ որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակի մասունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 22-ին Վարդանիձոր գյուղի մերձակա սարալանջին՝ առվակի մեջ, հայտնաբերվել են մարդու մասունքներ ու քրքրված հագուստ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի և մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը անցած տարվա օգոստոսի 22-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Լյուդվիգ Սարգսյանի մասունքներն են։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն։




Լրահոս