Armenian text to speach

Եվրամիությունն առաջարկում է ռուսական գազի դիմաց եվրոյով վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԵՄ ընկերությունները առանց պատժամիջոցները խախտելու կարող են շրջանցել գազի վճարումները ռուբլով ստանալու Ռուսաստանի պահանջը, եթե վճարեն եվրոյով կամ դոլարով, որոնք այնուհետեւ փոխարկվեն ռուսական արժույթի, ուրբաթ օրը հայտարարել է Եվրահանձնաժողովը, հաղորդում է Reuters-ը։

Ընկերությունները պետք է նաեւ լրացուցիչ պայմաններ փնտրեն գործարքների համար, օրինակ՝ հայտարարություններ այն մասին, որ իրենց պայմանագրային պարտավորությունները կատարված են համարում ոչ ռուսական արժույթներով վճարելուց հետո։

Հանձնաժողովը հայտարարել է, որ ընկերությունները պետք է շարունակեն վճարել «Գազպրոմ»-ի հետ պայմանագրերում համաձայնեցված արժույթով, որի 97 տոկոսը եվրոյով կամ դոլարով է: Բրյուսելի փաստաթղթում ասվում է, որ կան տարբերակներ, որոնք կարող են թույլ տալ ընկերություններին շարունակել օրինական կերպով վճարել գազի համար:

ԵՄ պատժամիջոցների ռեժիմը չի խանգարում ընկերություններին հաշիվներ բացել «Գազպրոմբանկ»-ում կամ համագործակցել բանկի հետ՝ փորձելով լուծում գտնել, ասվում է փաստաթղթում։




Լրահոս