Աշխարհի ամենակեղտոտ մարդն ադրբեջանցի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

87-ամյա Ամու Հաջին, որ Գինեսի ռեկորդակիր է «Աշխարհի ամենակեղտոտ մարդն» անվանակարգում, 67 տարի չի լողացել: Իրանական լրատվամիջոցները գրում են, որ տղամարդը թեև բնակվում է Իրանի Դեջգա գյուղում՝ Ֆարս գավառում, բայց նա ազգությամբ ադրբեջանցի է:

«Տղամարդը, որ սնվում է սատկած վայրի կենդանիների մսով, օրական 5 լիտր անձրևաջուր է խմում ու չորացած գոմաղբ ծխում, քաղաքակրթությունից հեռացել է դեռ երիտասարդ տարիներին՝ հոգեկան խորը դեպրեսիայից հետո: Նա համոզված է, որ եթե լոգանք ընդունի, ապա կա՛մ կհիվանդանա, կա՛մ ինչ-որ վատ բան տեղի կունենա»,- գրում է աղբյուրը:

Ս. Վ.




Լրահոս