ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախարարի եղբոր գրպանին «հարվածելու» հետևանքը. կառավարությունը տեղից շարժվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու ամիս է, ինչ Երեւանի անշարժ գույքի շուկայում վարձավճարները բարձր են. ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո ավելացել է Ուկրաինայից և Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը։ Հիմնականում գալիս են Ռուսաստանի քաղաքացիները, որոնք արևմտյան պատժամիջոցների պատճառով փորձում են ժամանակավորապես հաստատվել մեր երկրում։ Այս պատճառով որոշ սեփականատերեր հրաժարվում են իրենց հին վարձակալներից և բնակարաններն ավելի բարձր գնով վարձակալության են տալիս Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին։

Այսօր Հայաստանում ամսական 300.000 դրամով վարձով բնակարան գտնելը դժվար է դարձել: Եթե մտադիր եք վերանորոգված, սանհանգույցով ապահովված նորմալ բնակարան ձեռք բերել, ապա պատրաստ եղեք վճարել 500-600 հազար դրամով: Հայաստանում քիչ են մնացել ազատ տներ, բնակարաններ

Իսկ ինչ է անում կառավարությունը: Գործադիրն այս խնդրի շուրջ սկսեց մտահոգվել ճիշտ այն ժամանակ, երբ «անխիղճ բնակարանատերերը» հարվածեցին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եղբոր գրպանին:

Փաստորեն, երբ իրենց հարազատներին է այդ խնդիրն անհանգստացում, ՀՀ իշխանություններ նոր են սկսում մտածել դրա մասին: Փորձում են ավելացնել վարձով բնակարանների թիվը և այդկերպ կարգավորել շուկայում առաջացած գնաճը։

Իր հարցազրույցներից մեկում, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Երևանում կան մի քանի տասնյակ հազար չբնակեցված երկրորդային բնակարաններ եւ գործակալները փնտրում են դրանց տերերին, որոնք հիմնականում Հայաստանում չեն, այդ բնակարանները վարձակալության հանձնելու համար։ Իշխանությունները հույս ունեն, որ կարող են այս կարճ ժամանակահատվածում ավելացնել վարձու բնակարանները: Իսկ վերջնաժամկետը մայիսի 20-ն է:

Այսինքն, բազմաթիվ հայ ընտանիքներ, որոնք իրենց երեխաների հետ փողոցում են հայտնվել կամ ստիպված են եղել եռակի անգամ ավել վարձավճար տալ, պետք է սպասեն այնքան ժամանակ, մինչեւ կառավարությունը քայլեր ձեռնարկի: Չնայած չի բացառվում, որ այս դեպքում կառավարությունը շտապողականություն դրսեւորի, չէ որ իրենց նախարար գործընկերոջ եղբոր ընտանիքն է տուժել:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս