Լուսանկարներ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթի վայրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գրել էինք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Լեո-Պարոնյան խաչմերուկի վրա երիտասարդ կնոջ է վրաերթի ենթարկել: ArmLur.am-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն, վրաերթի ենթարկված կինը հղի է:

Ավելի ուշ Ոստիկանությունից հայտնեցին. «Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»։

Մամուլում նաև քիչ առաջ լուրեր տարածվեց, որ վրաերթի ենթարկված կինը մահացել է:

ArmLur.am-ը լուսանկարներէ  ներկայացնում դեպքի վայրից:




Լրահոս