Մարդկային կյանքը նրանց համար արդեն ոչինչ է, քանզի շատ են անջրպետվել հասարակությունից. իրավապաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու կյանքի նկատմամբ հոգատարության ու ուշադրության պակաս հասարակության մեջ, իսկ երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով 28-ամյա հղի կին է մահացել, պետական աշխատողների ու ժողովրրդի միջև առկա անջրպետը վկայումն է, ինչի հետևանքով 28-ամյա հղի կին է մահացել: Տեսակետը իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանին է, որ ArmLur.am-ի հետ զրույցում նշում է՝ պետական ծառայողների համար մարդկանց կյանքը, փաստորեն, որևէ արժեք ու նշանակություն չունի: «Բայց այդ արժեքը պահպանելուց մենք որևէ կերպ չպետք է շեղվենք, ինչն ինձ համար ամենացավոտն է: Պատահարներ, իհարկե, լինում են կյանքում, որևէ վարորդ երաշխավորված չէ ամենադաժան պատահարից, հարցն այն է՝ հետո ինչպե՞ս է վերաբերվում տվյալ անձը: Արդյոք կանգնում, փորձո՞ւմ է օգնություն ցույց տալ, ինչը, փաստացի, տվյալ ոստիկանների կողմից չի արվել, ու դա բավական ծանր պատկեր է: Պետական մարմինների մարդիկ այնքան են անջրպետված հասարակ մարդկանցից, որ նրանց համար մարդկային կյանքն այլևս ոչինչ է:

Պետծառայողները կարծես ծրագրավորված ինչ-որ հանձնարարություններ պետք է կատարեն: Անշեղորեն, մի գծով գնում են ՝ չնայելով, որ գուցե կողքին կա մեկը, ում պետք է օգնություն ցուցաբերել, առավել ևս՝ եթե տվյալ անձն օգնության կարիք հենց քո՛ մեղքով ունի: Սա մեր հասարակության միջև առկա անհավասարության, անփութության, անուշադրության, մարդկային դեմքի կորստի ցցուն օրինակն է»,- մեզ հետ զրույցում շեշտում է իրավապաշտպանը:

Ըստ նրա՝ տեղի ունեցածն այն բանի վկայումն է նաև, որ մարդիկ երբ բարիկադի մի կողմից մեկ այլ կողմում են հայտնվում, կորցնում են իրականությունը, այդ իրականության ընկալումը: Իրավապաշտպանի գնահատմամբ՝ կառավարության ու իշխանության գրկում հայտնվածները, որ նախկին ընդդիմադիրներն ու ակտիվիստներն էին, կորցնում են այն բոլոր շեշտադրումները, որոնց համար փողոց են դուրս եկել: «Դա նշանակում է, որ այն արտոնություններն ու մեծամտությունը, որ տալիս է իշխանությունն, ավելի զորեղ է, քան բոլոր այն արժեքները, որ ինչ-որ ժամանակ համախմբում էին մեզ ու իրենց՝ ներկա իշխանավորներին »,- ընդգծում է նա:

Սևակ Վարդումյան




Լրահոս