Այսօր դերասանուհի, երգչուհի Անիտա Ավետիսյանը նշում է ծննդյան 23-րդ տարեդարձը: ArmLur.am-ի հետ զրույցում Անիտան ասաց, որ տարեդարձը սկսել է նշել կեսգիշերից, իսկ առավոտյան արթնացել է շատ ուրախ ու բարձր տրամադրությամբ:
«Կարելի է ասել ծնունդս սկսել եմ նշել կեսգիշերից սկսած: Անակնկալ ինձ այցելեցին հարազատներս, ընկերներս նապաստակի հետ միասին գեղեցիկ տորթով, որն ինձ համար շատ անսպասելի էր: Հասցրել եմ քնել ընդամենը մի քանի ժամ, բայց առավոտյան արթնացել եմ բարձր տրամադրությամբ»,-նշեց նա:
Անիտայի խոսքով՝ այս տարի մեծ խնջույք չի կազմակերպել, ինչպես նախորդ տարի.«Որոշեցի պարզապես ամենամտերիմ ընկերուհիներով հավաքվենք ու ուրախանանք: Ինձ համար կարեւորն այն է, որ կողքիս են ինձ հարազատ մարդիկ, ովքեր իսկապես երջանիկ են ինձ հետ միասին: Դրանից թանկ ու լավ նվեր ինձ համար չկա»:
Անդրադառնալով երազանքներին՝ Անիտան նշեց, որ շատ երազանքներ ու նպատակներ ունի, որոնք կապված են ապագայի եւ կարիերայի հետ.«Մեծ նպատակ եմ դրել ունենալ մենահամերգ, այժմ հնարավորինս աշխատում եմ այդ ուղղությամբ: Հուսով այն շատ չի ուշանա»:
Լիդա Եղիազարյան