Վաշինգտոնին 250 միլիոն դոլար Է մնացել Կիեւին ռազմական օգնություն ցույց տալու համար. Փսակի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի վարչակազմը կարող Է սոսկ 250 միլիոն դոլար ծախսել Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու համար, դա այն ամենն Է, ինչ մնացել Է ընթացիկ տարվա մարտին Կոնգրեսի կողմից այդ նպատակի համար հատկացված 3,5 միլիարդ դոլարից: Ապրիլի 28-ին լրագրողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչպես դուք գիտեք, մենք 3,5 միլիարդ դոլար ենք ունեցել անվտանգության ապահովման նպատակով օգնություն ցույց տալու համար: Դրանից մնացել Է շուրջ 250 միլիոն դոլար: Անշուշտ, մենք կաշխատենք արագացնել դա Ուկրաինային տրամադրելու գործը, բայց նրանց օգնելը շարունակելու համար, օգնել ապահովելու նրանց մոտ անհրաժեշտ զենքի առկայությունը (…) անհրաժեշտ Է շտապ առաջ շարժվել (Կոնգրեսում) այդ ֆինանսավորման հարցով»,- ասել Է նա:

Ճեպազրույցի սղագությունը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ապրիլի 28-ին ավելի վաղ նախագահ Ջո Բայդենն ԱՄՆ-ի Կոնգրես Է հղել Ուկրաինային լրացուցիչ 33 միլիարդ դոլար հատկացնելու պահանջ՝ անվտանգության, տնտեսության եւ հումանիտար օգնության համար: Ինչպես պարզաբանել Է Սպիտակ տունը, մարտին այդ նպատակների համար Կոնգրեսի հավանությանն արժանացած գրեթե բոլոր միջոցներն սպառվել են: Այդ պատճառով օրենսդիրներին Է ուղարկվում նոր պահանջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս