ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ աշխատակազմի 7 մլն դրամանոց ավտոմեքենան չի վաճառվում. նոր աճուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի BMW մակնիշի ավտոմեքենան տեւական ժամանակ է, ինչ չի վաճառվում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս ավտոմեքենան արդեն հասցրել է աճուրդի հանվել, սակայն այդպես էլ գնորդ չի գտնվել: Մեզ հայտնի դարձավ, որ ավտոմեքենայի հերթական աճուրդը տեղի կունենա մայիսի 12-ին:

Նշենք, որ ավտոմեքենայի գնահատված արժեքը կազմում է՝ 7 մլն 107 հազար դրամ, իսկ լոտի մեկնարկային գինը՝ 6 մլն 40 հազար դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ ավտոմեքենան 2010 թվականի արտադրության է, թափքը՝ սեդան, գույնը՝ սեւ:

Նկատենք, որ ավտոմեքենայի շարժիչն ու փոխանցման տուփը սարքին վիճակում է գտնվում, թափքը վնասվածքներ չունի:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի 2022 թվականի մարտի 30-ի հրամանի համաձայն՝ աճուրդն անցկացվելու է դասական գնի ավելացման) եղանակով: Առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 15 տոկոսի չափով:

Ս.Հ.




Լրահոս