![](https://armlur.am/wp-content/uploads/2022/04/279035177_368783115188194_6235746695265536993_n.jpg)
Հայաստանի տարբեր ուղղություններից մեկնարկած քայլերթերի մասնակիցները մոտենում են սահմանագծին։ Այսօր նրանք արդեն կլինեն Երևանում։ Նրանց միացել են բազմաթիվ քաղաքացիներ։
Իջևանից և Ապարանից մեկնարկած քայլերթերի մասնակիցները հասել են Երևանի դարպասներին։ Մյուս խումբն իր քայլերթն սկսել է Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրից և երեկ երեկոն ամփոփել է Այնթափում։
Դիմադրության ճանապարհը բռնած մեկ այլ խումբ գալիս է Սարդարապատից և օրվա տպավորություններով կիսվել է խարույկի մոտ, Փարաքարում։
Հիշեցնենք, որ այսօր վճռորոշ հանրահավաքը տեղի կունենա 16։00` Ֆրանսիայի հրապարակում։