Այս տարվա օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավվելու են տրանսպորտային միջոցներ:
Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարելու է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը:
Վարժական հավաքներին ներգրավվելու են մինչև 1444 քաղաքացու, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվեն մինչև 140 միավոր տրանսպորտային միջոց:
Ս.Հ.