«ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ՄԵՋ ԼԱՎ ԲԱՆ ՉԵՆ ԱՐԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իհարկե, ես նույնպես, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, մտահոգ եմ մեր երկրում կատարվող իրադարձություններով: Ցավոք, առողջությունս այնքան էլ լավ վիճակում չէ, եւ չեմ կարող կանգնել իմ ժողովրդի կողքին, բայց կիսում եմ նրանց բոլորի մտահոգությունները»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Գուժ Մանուկյանը՝ անդրադառնալով երկրում կատարվող վերջին իրադարձություններին եւ ընդդիմադիր ուժերի պայքարին:

 

«Մտավորականությունն այսօր հիասթափված է, բայց պետք է ժողովրդի հետ միասին  ոտքի կանգնեն: Չարը պետք է հեռանա, եւ հենց չարի պատճառով է, որ նման հիասթափություն ենք ապրում: Երբ մեր ժողովուրդն առաջինն իր հույսը դնի Աստծո վրա, հետո նոր մարդկանց, ապա ամեն ինչ լավ կլինի: Ժողովուրդը եթե միակամ ցանկացավ, որ պետք է չարը հեռանա, եւ բարին լինի, ապա անպայման կլինի: Ղեկավարն անպիսին պետք է լինի, որ ժողովրդին իր հետեւից տանի, խոսի՝ հասկանան, ոչ թե Նիկոլ Փաշինյանի նման թաքուն-թաքուն քայլեր անի: Եթե մի անձնավորություն իրեն Հիսուս Քրիստոսի տեղն է դնում, էլ ինչ ասես. դա արդեն Աստծուն դեմ է: Ես, բացի իրենից, ուրիշ ոչ մեկից չեմ լսել, որ իրեն անվանի Հիսուս Քրիստոս, ես անգամ ցանկություն չունեմ իր անունը տալու»,-նշեց մեր զրուցակիցը:

Գուժ Մանուկյանի խոսքով՝ երկիրը քանդեցին իրենց սեւ ու սպիտակով, նախկիններ ու ներկաներ տարբերակումներով: Ժողովուրդը վերջապես պետք է հասկանա եւ սթափվի, այս բթացումից դուրս գա. «Ժողովրդի մի զանգված մեխանիկորեն կրկնում է նախկիններ-ներկաներ, չեմ հասկանում՝ հայ ժողովրդի մեջ  չկա՞ առողջ մտածելակերպով մեծամասնություն: Պետք է առաջինը ժողովրդի մեջից հանեն արհեստականորեն մտցրած նախկիններ ու ներկաներ արտահայտությունը: Մինչեւ այդ հիմարությունը դուրս չգա մարդկանց գլխուղեղներից, արդյունք չենք ունենա: Այս երեք տարվա մեջ, բացի վատից, ուրիշ լավ բան չեն արել: Կարծես կազմակերպված բանդա լինեն: Ես ոչ մեկի կողմանակիցը չեմ, ոչ մի քաղաքական հայացքներ չունեմ, բայց կա մի պարզ ճշմարտություն. մենք ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի օրոք, ե՛ւ Սերժ Սարգսյանի օրոք ապրել ենք անվտանգ, եւ մեզ թուրքերն այսքան չեն ծաղրել»:

Նշենք, որ ապրիլի 17-ին  «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը բոլորին հրավիրեց Ազատության հրապարակ` միասին համախմբվելու, պայքարելու՝ հանուն Հայաստանի ու Արցախի: Երեկվանից ամբողջ Հանրապետությունով սկսվել են լայնածավալ բողոքի ակցիաները:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՄԲ ԼԻԶԻՆԳ՝ 0% ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻՑ

Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով «Ակբա Լիզինգ»-ը ՀՀ կառավարության «Տնտեսության արդիականացման միջոցառման» ծրագրի շրջանակում տնտեսավարողներին հնարավորություն է ընձեռում արդիականացնել արտադրական հնարավորությունները: Ծրագրի շրջանակում տնտեսավարողները «Ակբա Լիզինգ»-ի միջոցով հայաստանյան շուկայից կարող են ձեռք բերել կամ արտասահմանից ներմուծել նոր (չօգտագործված) սարքեր եւ սարքավորումներ:

 

Ծրագրով լիզինգը տրամադրվում է հետեւյալ պայմաններով՝

-Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո,

-Կանխավճար՝ սկսած 10%-ից,

-Մարման ժամկետ՝ մինչեւ 60 ամիս (սուբսիդավորման ժամկետ` մինչեւ 42 ամիս),

-Սուբսիդավորումից հետո ՀՀ դրամի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 1.45-5.55%,

-Սուբսիդավորումից հետո արտարժույթի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 0-2?54%:

-ՀՀ դրամի դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 10.9-15%,  սուբսիդավորվում է 10%-ը,

-Արտարժույթի դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 8-10%, սուբսիդավորվում է 8%-ը:

Ծրագրի շրջանակում «Ակբա Լիզինգ»-ի կողմից տրամադրվող լիզինգի առավելագույն գումարի չափը կազմում է 1 միլիարդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:

Ընդ որում՝ տնտեսավարողը, ում կանոնադրական կապիտալում 200 միլիոն ՀՀ դրամ եւ ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ աջակցության հայտը ներկայացնելու պահը, «Ակբա Լիզինգ»-ի միջոցով կարող է օգտվել մինչեւ 10 միլիարդ ՀՀ դրամի ֆինանսավորման արտոնությունից՝ համապատասխան ծրագրի պայմանների։ Ծրագիրը գործելու է մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ծրագիրն ուղղված է խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծմանը Հայաստանի Հանրապետություն, որը կնպաստի արտադրվող ապրանքների եւ մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացմանն ու աշխատանքի արտադրողականության աճին։

«Ակբա Լիզինգ»-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ՓՈԽԱՐԻՆԵԼ

Լոնդոնի «Տոտենհեմի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատրաստ է ամռանը ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին, սակայն փարիզյան ակումբի ղեկավարությանը ներկայացրել է պայմաններ: 52-ամյա մասնագետը ցանկանում է ամբողջովին վերահսկել ակումբի տրանսֆերային քաղաքականությունը, կազմի ընտրությունը, թիմ բերել իր շտաբի անդամներին։ Կոնտեն նաեւ չի ցանկանում աշխատել ՊՍԺ-ի բրազիլացի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ եւ առաջարկել է «Ռոմայի» եւ «Տորինոյի» նախկին մարզական տնօրեն Ջանլուկա Պետրաչիի թեկնածությունը։ Կոնտեն «Տոտենհեմը» գլխավորել է 2021թ. նոյեմբերին։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս։ Նախկինում Կոնտեն գլխավորել է Բերգամոյի «Ատալանտան», Թուրինի «Յուվենտուսը», Լոնդոնի «Չելսին», Միլանի «Ինտերը»։

 

 

 

ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման բարձր է գնահատել 34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի դերը փարիզյան թիմում։ «Լիոնել Մեսին նախկինի նման աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Նա գերազանց մարդ է։ ՊՍԺ-ի համար Մեսին շատ կարեւոր է։ Մենք դա տեսանք նաեւ «Լանսի» դեմ խաղում։ Նա գերազանց գոլ խփեց։ Մենք ունենք գերազանց թիմ, չեմպիոնների կոլեկտիվ։ Կձգտենք առաջնության վերջնամասն էլ գերազանց անցկացնել»,- Դոնարումայի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։ Ֆրանսիայի առաջնությունում Մեսին մասնակցել է 22 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։ Նա 11-րդ չեմպիոնական տիտղոսը նվաճեց կարիերայում «Բարսելոնայի» հետ 10 չեմպիոնությունից հետո։

 

 

 

ԿԱՐԻԵՐԱՆ ԿԱՎԱՐՏԻ

Թուրինի «Յուվենտուսի» 37-ամյա պաշտպան Ջորջո Կիելինին հունիսին կավարտի կարիերան Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականում։ Այդ մասին նա հայտարարել է «Սասուոլոյի» դեմ Իտալիայի առաջնության 34-րդ տուրի խաղում 2։1 հաշվով տարած կամային հաղթանակից հետո: Ջորջո Կիելինիի վերջին հանդիպումը Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմում տեղի կունենա Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում հունիսի 1-ին։ Իտալիայի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի հետ։ Թիմերը կվիճարկեն Չեմպիոնների գավաթը։ Ջորջո Կիելինին Իտալիայի հավաքականում հանդես է գալիս 2004 թվականից՝ 116 խաղում խփելով 8 գոլ։

 




Լրահոս