
Պերուի կենտրոնում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 14, վիրավորվել 12 մարդ: Զոհերի թվում կա երկու երեխա,-հաղորդում է Agence France-Press -ը:Պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաք Լիմայից 50 կմ հեռավորությոան վրա գտնվող Չոսիկա քաղաքում: Հաղորդվում է, որ պայթյունից առաջ ավտոբուսը հրդեհվել է:Պայթյունի պատճառները պարզված չեն, տարվում է հետաքննություն: