ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Արցախի Ակսերանի շրջանում, հուղարկավորված վիճակում դիերի հայտնաբերումից: Նշվում է, որ կան ձերբակալվածներ:
Նշվում է, որ մայիսի 2-ին ոստիկանության ԱսկերաներթԻնի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ստացված հեռախոսագրի կապակցությամբ՝ ձեռնարկված փնտրողական աշխատանքնների արդյունքում, նույն օրը ժամը 12:50-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում տեղակայված հանգուցյալ Վ. Հակոբյանին պատկանող տան բակում հուղարկավորված վիճակում հայտնաբերվել է ՀՀ Շիրակի մարզ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 55-ամյա Ա.Թ.-ի և 45-ամյա Ռ.Կ.-ի դիերը` գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքններով:
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և ՀՀ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս. թ. ապրիլի 16-ին ժամը 22:00-ի սահմաններում, նշված սպանությունը կատարել են` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի 37-ամյա բնակիչ Է. Ե.-ն և Արարատի մարզի Ոստան գյուղի 51-ամյա բնակիչ Է. Մ.-ն:
Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ, իրականացվում է նախաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: