ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարգիս Հովհաննիսյանի գործողությունների մասով նյութեր են նախապատրաստվում. գործը Քննչական կոմիտեում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ բողոքի ակցիաների ժամանակ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի` երեկվա գործողությունների հետ կապված տեսանյութը, դեպքին առնչվող ստացված հաղորդումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

Հիշեցնենք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն աչքի է ընկնում ակցիաների ժամանակ մարդկանց քացի տալու սովորությամբ, երեկ անհնազադանդության խաղաղ ակցիաների ընթացքում Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողի ու օպերատորի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի հանդեպ։

Այդ դեպքից հետո շատերը հանդես եկան նրան պատասխանատվության ենթարկելու կոչով: ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն առաջինն անդրադարձավ դեպքին եւ հայտարարեց, որ անհապաղ պետք է ՀՀ ՊՊԾ պետը պատասխանատվության ենթարկվի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Այս հայտարարությունից հետո եւս  շատ լրագրողական կազմակերպություններ պահանջեցին ծառայողական քննություն նախաձեռնել և պատասխանատվության ենթարկել ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանին և իրենց լիազորությունները գերազանցած նրա ենթականերին։

Ժուռնալիստների միությունը Նիկոլ Փաշինյանից պահանջել էր պատասխանատվության ենթարկել ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր՝  Սարգիս Հովհաննիսյանի արածն օրենքի կոպիտ խախտում է։




Լրահոս