Ինչու՞ Սարգիս Հովհաննիսյանն ազատվեց պաշտոնից. կառավարությունից արձագանքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 9-ի ուշ գիշերին Նիկոլ Փաշինայնի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել էր ՀՀ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:

Սարգիս Հովհաննիսյանի պաշտոնանկությունն իսկապես անակնկալ էր, քանի որ նա մշտապես «հավատարմորեն» ծառայել է այս իշխանություններին՝ կատարելով Նիկոլ Փաշինյանի ցանկացած քմահաճույք: Սարգիս Հովհաննիսյանն իր պաշտոնավարման ընթացքում հաճախ է սկանդալների կենտրոնում հայտնվել, քանի որ այնքան կուրորեն է կատարել Փաշինյանի հրահանգները, որ հաճախ թիրավորել է քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Սարգիս Հովհաննիսյանի աշխատանքից ազատման պատճառն այդ օրը երեկոյան Դվին հյուրանոցում հնչած մեծ հրավառությունն էր, որը ցնցել էր ամբողջ Երևանը ու խուճապահար արել մարդկանց:

ArmLur.am-ը հետաքրքրվեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Հովհաննիսյանից, ի վերջո, ինչու՞ է այդ ուշ ժամին Փաշինյանը որոշել անակնկալ կերպով աշխատանքից ազատել Սարգիս Հովհաննիսյանին, արդյո՞ք «Դվին» հյուրանոցում տեղի ունեցած հրավառությունն էր պատճառը:

Կառավարությունից, սակայն, հրաժարվեցին մեկնաբանել Սարգիս Հովհաննիսյանի պաշտոնանկությունը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս