
Մարտական գործողությունների վարման ընթացքում հրամանատարական կազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով N զորամիավորումում մայիսի 3-ին մեկնարկել են հրամանատարաշտաբային մարզումներ:
Առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ըստ ուղղությունների՝ ձեռնարկվել անհրաժեշտ միջոցներ դրանց լուծման համար:
Ներկայացվել է հարձակողական մարտի նախապատրաստման և վարման ընթացքը, ճշգրտվել գործողությունների հաջորդականությունը: