
Միավորված ազգերի կազմակերպությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Մարիուպոլից և դրա շրջակայքից քաղաքացիական անձանց տարհանելու հեռանկարները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Քննարկումները շարունակվում են տարբեր ուկրաինական ու ռուսական իշխանությունների հետ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ: