ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդար որոշում չեմ ակնկալում. Աղվան Հովսեփյանի խնամի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ընթանում է Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը հայտարարեց, որ ուղերձներ է ստացել համապատասխան մարմիններից: Նրա խոսքով՝ իրեն ասել են, որ եթե բացակայեք երկրից, ձեր տղաները կկալանավորվեն:

Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Կաշառք ստանալը առանձնապես խոշոր չափերով), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցափորձ), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խոշոր չափի յուրացում կամ վատնում), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) (Փողերի լվացում խոշոր չափերով) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:

Դատարանում է Աղվան Հովսեփյանի խնամի, ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս