
N զորամիավորումում ամփոփվել են մայիսի 3-ին մեկնարկած հրամանատարաշտաբային մարզումների արդյունքները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, քննարկվել է հրամանատարների կայացրած որոշումների և օպերատիվ գործողությունների մշակման արդյունավետությունը։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել մարզումների մասնակիցների մասնագիտական գիտելիքները, տվել արձանագրված թերությունների շտկման հանձնարարականներ։