
N զորամիավորումում ընթացող ճամբարային հավաքների շրջանակում մայիսի 5-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, գնահատվել է պայմանական իրադրությունը, ընդունվել են որոշումներ, անձնակազմին առաջադրվել մարտի պլանավորման և ղեկավարման խնդիրներ։
Ըստ աղբյուրի՝ ներգրավված ստորաբաժանումները գերազանց կատարել են առաջադրված խնդիրները՝ հակառակորդի կրակակետերի հայտնաբերում, կոորդինատների փոխանցում, թիրախների խոցում։ Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստությունը և ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը։