Երեկ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանը ողբերգական պատահարի զոհ է դարձել։
«Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի հարակից տարածքում քաղաքացիները, փրկարարներն ու Լոռու պարեկները Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկան, որը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Սիրելի հաղորդավարուհու մահն անասելի ցավ է պատճառել նրա ընկերներին, որոնք իրենց սոցիալիալական էջերում գրառումներ են կատարել եւ կիսվել իրենց վշտով:
Երգչուհի Անահիտ Շահբազյանն իր սթորի բաժնում լուսանկար է հրապարակել:
Երգչուհի Սոնա Շահգելդյանը գրել է. «Ինչի հենց ամենալավերը, ամենալուսավորները: Գնաս խաղաղությամբ»:
Երգիչ Սուրեն Առուստամյան
Երգչուհի Գաբի Գալոյան
Դերասան Անդրանիկ Հարությունյան
Դերասանուհի Ռուզաննա Հարությունյան
ArmLur.am-ի եւ «Ժողովուրդ» օրաթեթրի խմբագրությունը նույնպես ցավակցում է հաղորդավարուհու ընտանիքին և հարազատներին:
Լիդա Եղիազարյան