
N զորամիավորումում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում մայիսի 10-ին անցկացվել են շտաբային մարզումներ:
Ճշգրտվել են ստորաբաժանումներին առաջադրված խնդիրները, փոխգործակցության կարգը, քննարկվել մարտական հերթապահության կազմակերպման, սպառազինության և թիկունքային ապահովման, ինչպես նաև զինվորական կարգապահության ամրապնդման հարցեր։