
Մայիսի 11-ին N զորամիավորումում անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
Ըստ զորավարժության սցենարի՝ անձնակազմը վարել է հարձակողական մարտ, ոչնչացրել պայմանական հակառակորդի հիմնական խմբավորումներն ու սպառազինությունը և զբաղեցրել նպաստավոր բնագծեր։
Զորավարժության ընթացքում ստուգվել են հրամանատարների՝ արագ և նպատակային որոշումների կայացման, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման ունակությունները, զինծառայողների պատրաստության մակարդակն ու առաջադրված խնդիրների կատարման կարողությունները։