
Օրերս լրացել է ռազմական ոստիկանության կազմավորման 30-ամյակը։ Հոբելյանական օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 11-ին այցելել է ռազմական ոստիկանություն:
Շնորհավորելով ստորաբաժանման ղեկավարությանն ու աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է զինված ուժերում կարգապահության ամրապնդման և իրավակարգի ապահովման գործում ռազմական ոստիկանության դերն ու նշանակությունը:
Ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և օրինակելի ծառայության համար ռազմական ոստիկանության մի շարք աշխատակիցներ պարգևատվել են պատվոգրերով և գերատեսչական մեդալներով: