Քիչ ամուսնություններ, շատ ամուսնալուծություններ. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում երիտասարդները սկսել են քիչ ամուսնանալ եւ շատ ամուսնալուծվել: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 375-ով պակասել է ամուսնությունների քանակը. օրինակ՝ այս տարվա հունվար-մարտին գրանցվել է ամուսնության 3909 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ամուսնության գրանցված դեպքերի քանակը կազմել է 4284: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ անցյալ տարվա հունվար-մարտ ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է ամուսնալուծության 946 դեպք, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում 1140:

Մեզ հայտնի դարձավ, որ շատ ամուսնալուծություններ գրանցվել են Երեւանում. պաշտոնապես այս տարվա հունվար-մարտին Երեւանում ամուսնալուծվել է 548, իսկ ամուսնացել՝ 1251 զույգ: Մարզերից ամուսնալուծությունների հարցում առաջատարը Լոռին է, որտեղ այս տարվա 3 ամիսներին ամուսնալուծվել է 85 զույգ, ամուսնացել՝ 332-ը: Իսկ Սյունիքում ամուսնացել է 192, ամուսնալուծվել է 50 զույգ: Նշենք, որ Շիրակի մարզում ամուսնացել է 340 զույգ, ամուսնալուծվել 84-ը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ սահմանամերձ Գեղարքունիքում ամուսնալուծված զույգերի թիվը կազմել է 380, իսկ ամուսնացել է 59-ը:

Թե ինչն է ամուսնալուծությունների պատճառը, պաշտոնական որեւէ տեղեկություն չկա: Բայց որոշ մասնագետներ պնդում են, որ հիմնականում սոցիալական եւ ֆինանսական խնդիրների պատճառով են ամուսնական զույգերը բաժանվում: Ավելին, շատ երիտասարդներ նախընտրում են չամուսնանալ՝ բնակարան եւ մշտական աշխատանք չունենալու պատճառով:

Ս.Հ.




Լրահոս