ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանին կառավարական կաբինետում «պարոն պարապ» են ասում. մոգական գավազանի ուժը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մովսեսի գավազանի մոգական ուժը նրան միանգամից կրթության ու գիտության նախարար դարձրեց, ապա այդ նախարարություններին միացան ևս երկուսը՝ մշակույթն ու սպորտը, ու մասնագիտությամբ արևելագետ, լրատվական կայքերից մեկում թարգմանիչ աշխատած Արայիկ Հարությունյանը սուպեր նախարար դարձավ: 2018-ի քաղաքական վերադասավորումների օրերին մետրոյով, այժմ միայն «պադավատով» տեղաշարժվող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին կառավարական կաբինետում «պարոն պարապ» են ասում:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի՝ մերձկառավարական աղբյուրներն են հայտնում՝ երանելի պաշտոն ունի Հարությունյանը՝ մեկ ծաղիկ է խոնարհում, մեկ միջոցառման մեկնարկի մասին հայտարարում ու հանդիպում դրսի հյուրերի հետ, դե իսկ երեկոներն էլ համերգների ու այլ միջոցառումների մասնակցում, իհարկե՝ ի պաշտոնե: Թիմակիցները բարի (կամ գուցե չար) նախանձով են ասում՝ նման պաշտոն իրենք էլ կուզեին, տեղից տեղ գնալ, հյուրերի հետ ջանջիգյար անել ու աշխատանքն ավարտված համարել:

Մայիսի 6-ին, օրինակ, նա այցելել է Հրանտ Թադևոսյանի (Թաթոսի) ցուցահանդես ու հիացել նկարչի վրձնած կակաչներով: Ապրիլի 21-ին էլ ավետել է, որ «ևս մի մարզական մեծ միջոցառում գալիս է Հայաստան. խոսքը Եվրոպայի ծանրամարտի առաջնության մասին է: Դրանից մեկ օր առաջ՝ ապրիլի 20-ին, ընդունել է ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանին: Դե իսկ ապրիլի 14-ին նորովի ու կրկին կոմպոզիտոր Ավետ Տերտերյանին՝ մասնակցել նրան նվիրված համերգին: Իսկ նույն պահին Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարում է, այսպես ասած, ադրբեջանական անկլավների պարտադիր վերադարձի մասին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս