ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ ՊՆ զորամասերից մեկում զինվորի մահվան դեպքից: Մասնավորապես, զորամասում զինվորների մեջ ներքին տարաձայնություն է եղել, որից հետո հայտնաբերվել է Արգիշտի Եղյանի դին: Զինվորի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
Ի դեպ, զինվորի մահվան դեպքով կալանավորումներ են սպասվում:
Հիշեցնենք, որ Մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։
Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.