ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանց դռան ու դռնպահի. ինչպես մեկ տարի առաջ Սև լիճը գերության մեջ հայտնվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ տարի առաջ այս օրը՝ 2021-ի մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել էր Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները խախտելով՝ ադրբեջանական զորքը, փաստացի, եկել ու դիրքավորվել էր Հայաստանի սուվերեն տարածքում ու առ այսօր շարունակում է դիրքավորված մնալ:

Թե ինչի հետևանքով ադրբեջանական զորքերն անարգել եկան ու դիրքավորվեցին Հայաստանի տարածքում, հարցին առ այսօր միանշանակ պատասխան չի տրվել: Իշխանության ներկայացուցիչներն ու ընդդիմադիրները երբեմն հակասող մեկնաբանություններ են անում, դրանից սակայն ադրբեջանցիները Հայաստանի տարածքը չեն լքում:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը զարմանում է՝ խորհրդարանի իր՝ ՔՊ-ական գործընկերնների համար այդ տարածքները, փաստորեն, ստրատեգիական նշանակություն չունեն, այնինչ Հայաստանի հանրապետության ամեն մի սանտիմետր պետք է պաշտպանված լինի:

Ազատամարտիկ Արթուր Եղիազարյանն այն համոզմանն է, որ հակառակորդը, մեր թույլ կողմերից օգտվել ու ճիշտ պահն ընտրելով, եկել, ամրապնդվել է Սև լճի տարածքում:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ադրբեջանական զորքի՝ ՀՀ տարածք անարգել մուտք գործելն այսպես է մեկնաբանում՝ պատկերացրեք ապրում եք մի տան մեջ, որ դուռ չունի, և մի օր գալիս, տեսնում եք, ձեր տան մեջ այլ մարդիկ են տնավորվել:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս