
N զորամիավորման ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 11-ին անցկացվել է գումարտակային ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
Խաղարկվել են պաշտպանական և հակահարձակողական բնույթի մարտավարական դրվագներ։ Ըստ զորավարժության սցենարի՝ հրաձգային ստորաբաժանումները, լեռնային պայմաններում պաշտպանությունից անցնելով հարձակման, գրավել են կարևոր բարձունքներ, բարելավել դիրքերը և կազմակերպել դրանց պաշտպանությունը մինչև հիմնական ուժերի մոտենալը։
Զորավարժության մասնակիցները կատարելագործել են մասնագիտական գիտելիքները, գործնական հմտությունները և գործողությունների ներդաշնակման կարողությունները, ստուգվել են հրամանատարների՝ մարտի նախապատրաստման և կրակի կառավարման գիտելիքները: