ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտահերթ ընտրություններ Թալինում. ավագանու լիազորությունները կդադարեցվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն և ավագանու արտահերթ ընտրություններ կնշանակվեն: Այս մասին որոշման նախագիծն այսօրվա քննարկվեց ՀՀ կառավարությունում: Հիշեցնենք՝ նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին Արագածոտնի մարզի Թալին միավորված համայնքում տեղի էր ունեցել համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություն: Թիվ 18 տարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 12-ի որոշման համաձայն՝ Թալին համայնքի ավագանին ընտրվել է և մանդատները բաշխվել են 4 կուսակցությունների միջև.
1) «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝ 6 մանդատ.
2) «Հայք» լիբերալ կուսակցություն՝ 3 մանդատ.
3) «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ,
4) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 10 մանդատ:

Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 17-ին կայացել էր Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում ընդունվել էր ավագանու թիվ 02-Ա որոշումը, որի համաձայն՝ Տավրոս Սափեյանն ընտրվել էր համայնքի ղեկավար: Սակայն, առ այսօր չի կայացել համայնքի ընտրված ղեկավարի երդման արարողությունը՝ ավագանու անդամների քվորումը չապահովվելու հիմքով:
Ստացվում է, որ փետրվարի 8-ից առ այսօր Թալին համայնքի ավագանու նիստեր չեն հրավիրվել և անցկացվել, քանի որ դրանք պետք է հրավիրվեին համայնքի ղեկավարի կողմից, այնինչ Թալին համայնքի ընտրված ղեկավարն իր լիազորությունները չի ստանձնել:
Եռամսյա ժամկետում Թալի համայնքի ավագանու նիստեր չգումարվելու փաստն արձանագրվել է համայնքի աշխատակազմի կողմից և ներկայացվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի գրությամբ: Արդյունքում որոշում է կայացվել դիմել կառավարություն եւ վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները:

Սյունէ Համբարաձումյան




Լրահոս