
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արկադի Փելեշյանը:
ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ ասվում է.
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի ապրիլի 1-ի ՀՕ-71-Ն օրենքի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան`
Արկադի Փելեշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը դեռ 2021թ-ին էր գրել, որ իշխանությունների՝ քաղաքապետի ցանկալի թեկնածուն Արկադի Փելեշյանն էր: