Պայթյուն՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրաձգարանում. զոհվել է Վահրամաբերդ գյուղի հովիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Վահրամաբերդ բնակավայրի մոտ գտնվող Կամխուտի հրաձգարանում պայթյուն է տեղի ունեցել , ինչի հետևանքով զոհվել է Վահրամաբերդ գյուղի հովիվը՝ ծնված 1957 թվականին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տարածքը հանձնված է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային՝ որպես հրաձգարան:

«Տարածքում վերջին մեկ ամսում զորավարժություններ չեն անցկացվել, ամենայն հավանականությամբ պայթուցիկը եղել է հին զորավարժանքներից մնացած»,-նշեց Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Արշակյանը՝ տեղեկացնելով որ ռազմաբազայից իրենք միշտ ստանում եմ գրություններ՝ զինավարժության անցկացման մասին, ինչի մասին տեղեկացնում են տարածքի բնակիչներին:

Նույն տարածքում 2013 12-ամյա Արթուր Մկրտչյանը և 16-ամյա Մուշեղ Գևորգյանը զոհվել էին ոչխարի հոտն արածեցնելիս գտած նռնակի չպայթած մասերի հետ խաղալու պատճառով:

Հովիվն ամուսնացած էր ուներ երեք զավակ: Տարածքում աշխատում են ռուսական 102-րդ ռազմաբազային փորձագետները:




Լրահոս