Սարկոզին դստերը Ջուլիա է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Բրունի-Սարկոզի” պաշտոնական կայքում ավելացել է Ջուլիա անունը. այդպես են նրանք անվանել իրենց նորածին աղջկան:Կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ամուսինները շնորհակալություն են հայտնում բազմաթիվ շնորհավորանքների համար:Հավելենք, որ օրեր առաջ,  երբ Ֆրանսիայի նախագահը պաշտոնական այցով գտնվում էր Հարավ-Կովկասյան տարածաշրջանում` (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) Ադրբեջանում,  նրա գտնվելու պահին, լուրեր տարածվեցին Ֆրանսիայի առաջին տիկնոջ ծննդաբերության մասին, որոնք  կեղծ էին, քանի որ  Կառլա Բրունին Սարկոզիին չորրորդ զավակ է պարգեւել նախորդ գիշեր:




Լրահոս