ՖՈՏՈ. Կարծում եմ՝ նա ուժեղ բնավորություն ունի. Արեւիկ Ալավերդյանը՝ դստեր 2-ամյակը Հայաստանում մի քանի օր շուտ նշելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր երգչուհի Արեւիկ Ալավերդյանի դստեր` Կարինայի տարեդարձն է: Փոքրիk գեղեցկուհին դառնում է 2 տարեկան:  ArmLur.am-ի հետ զրույցում Արեւիկը կիսվել է օրվա պլաններով եւ պատմել Կարինայի նախասիրությունների եւ անկոտրում բնավորության մասին:

«Այս տարի Կարինայի ծնունդը նշել ենք մի քանի օր շուտ, որպեսզի այն տոնենք Հայաստանում, այլ ոչ թե Փարիզում: Մենք արդեն մի քանի օր է, ինչ Փարիզում ենք: Կարինայի ծնունդը նշեցինք Հայաստանում իր հարազատների, ընկերների հետ: Անկեղծ ասած, օգտվեցի առիթից, որ Հայաստանում էինք եւ  չցանկացա ուղղակի թողնել գալ Փարիզ եւ այստեղ առանց հարազատների նշել ծննդյան օրը, այլ որոշեցի  մի քանի օր շուտ գեղեցիկ տոն կազմակերպել աղջկաս համար, եւ այդպես ամենամտերիմների հետ միջոցառում կազմակերպեցի լավ ու գեղեցիկ օր ունեցանք, եւ որ ամենակարեւորն է երեխաներն իսկապես ուրախացան: Իսկ այսօր կնշենք միայն մեր ընտանիքով»,- նշեց Արեւիկը:

Մեր զրուցակցի խոսքով՝ ինչպես ցանկացած մայր, նրա երազանքը նույնպես մեկն է՝ առողջ եւ անհոգ տեսնել իր երեխաներին. «Ինձ համար ամենակարեւորն այն է, որ նրանք մեծանան առողջ եւ օտար հողում լավ մարդ ու հայ: Որպես ծնող ես եւ ամուսինս կաշխատենք օգնել մեր խորհուրդներով, բայց ժամանակը ցույց կտա, թե նրանք ինչ մասնագիտական ուղղի կընտրեն»:

Անդրադառնալով դստեր բնավորության գծերին՝ Արեւիկն ընդգծում է, որ Կարինայի մոտ արդեն նկատել է ուժեղ բնավորության կողմեր, ինչն ըստ նրա ժառանգել է հենց իրենից:

«Նա արդեն պարզ ցույց է տալիս իր բնավորության գծերը: Կարինան, ի տարբերություն տղայիս, շատ կամակոր եւ ինքնուրույն է, իր ասածի տերը երեխա է, կարծում եմ բնավորության այդ գծով ինձ է նման: Իմ կարծիքով նա ունի արդեն ինչ-որ չափով արմատացած բնավորության գծեր, եթե ինչ-որ մի բան է ցանկանում, ապա մինչեւ վերջ գնում է, եւ ամենակարեւորը հասնում է»,-ժպիտով նկատում է Արեւիկ Ալավերդյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս