Արմավիրի մարզի ձկնաբույծները հայտնվել են անելանելի դրության մեջ:
Պատճառը՝ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությունն է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ գրեթե ողջ օրվա ընթացքում էլեկտրաէներգիան անջատված է եղել, ինչի պատճառով ձկները սատկել են: Նշենք, որ ձկնաբուծարանները ջուրն օգտագործում են ենէլեկտրական պոմպերով: Իսկ երեկվա ընթացքում, երբ էլեկտրաէներգիան անջատվել է, ձկների մեծ մասը սատկել է:
Ինչի հետևանքով ձկնաբույծները միլիոնների հասնող վնասներ են կրել: Իսկ մյուս հատվածը տնտեսվարողները ցածր գնով վաճառել են հարսկից գյուղերի բնակիչներին՝ կիլոգրամը 2000 դրամով:
Ս.Հ.