Armenian text to speach

Ի՞նչ է կատարվում քաղաքացիների և ՀԷՑ-ի միջև․ քրեական գործ։

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.amգրել էր, որ Ռոմանոս Պետրոսյանին մականունով հայհոյելու համար քաղաքացիներին ահաբեկելով մեղադրանք են առաջադրում։

Հրապարակումից հետո Քննչական կոմիտեն հայտնում է, որ  Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի կողմից ներկայացված  հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ս.Ն.-ն և Դ.Խ.-ն՝ համապատասխանաբար 2025 թվականի դեկտեմբերի 17-ին և դեկտեմբերի 26-ին, հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով բարոյական նորմերի նկատմամբ, հնչեցնելով հայհոյանքներ, կատարել են խուլիգանություն՝ խոչընդոտելով ՀԷՑ-ի բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի բնականոն աշխատանքը:

Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

 




Լրահոս