ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը վերջերս մեծ աղմուկով ձերբակալեց մի շարք պաշտոնյաների բնակարանների վրա ավազակային հարձակումների մեջ կասկածվող հանցախմբին: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, առ այսօր ոստիկանությունը չի հայտնաբերել գողոնը: Այսինքն՝ առնվազն երեք հոգու տան վրա կատարված ավազակային հարձակման հետեւանքով թալանված հսկայական կարողությունից՝ ոսկեղեն, թանկարժեք զարդեր, նկարներ, գումար, ոչինչ չի հայտնաբերվել: ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին «Ժողովուրդ»-ի տեղեկությունները՝ գողոնը չհայտնաբերելու մասին, սակայն այլ մանրամասներ չհաղորդեցին՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը: Սա նշանակում է, որ կա՛մ գողերն արագ իրացրել են գողոնը, որը բացահայտելը մի քանի ժամվա գործ է, կա՛մ այլ հանցագործ խմբի են ձերբակալել, որոնք առնչություն չունեն ավազակային հարձակումների հետ:




Լրահոս