
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը։ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է 5 օրինագիծ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխությունների, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքների, «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:
ԱԺ-ն արտահերթ նիստը գումարել է Կառավարության նախաձեռնությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում