
Մայիսի 19-ին N զորամասի ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Զորավարժության սցենարի համաձայն՝ ստորաբաժանումներն ըստ ուղղությունների կատարել են առաջադրված խնդիրները, հայտնաբերել և ոչնչացրել պայմանական հակառակորդի կրակակետերն ու զբաղեցրել նպաստավոր բնագծեր։
Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանումների փոխգործակցության կարողությունները։