
Իտալիան 200 մլն եվրո վարկ կտրամադրի Ուկրաինային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Իտալիայի ֆինանսների նախարար Դանիելե Ֆրանկոն՝ G7-ի՝ ֆինանսական ոլորտի առաջնորդների հանդիպումից հետո:
Իտալիան գումարը հատկացնում է՝ օգնելու Ուկրաինային կատարել իր վճարումները: