![](https://armlur.am/wp-content/uploads/2022/05/FlyOne-870x400-1.jpg)
FlyOne Armenia ավիաընկերությունը հունիսի 14-ից սկսում է ոչ կանոնավոր ուղիղ չվերթներ իրականացնել Երևան-Անթալիա-Երևան երթուղով:
FlyOne Armenia ավիաընկերությունը տեղեկացնում է, որ Երևան-Անթալիա-Երևան չվերթները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Անթալիայի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին:
Տոմսերի արժեքը սկսվում է 110 եվրոյից: Ավիաընկերության բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում: