ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՊԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԷՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն, ում դիմումը հոկտեմբերի 13-ից մուտքագրվել է ՍԴ, այս օրերին Հայաստանում չէ եւ կվերադառնա հոկտեմբերի 21-ին: Նա Բրյուսելում է:ԷԼԻՏԱՐ ԽԱԲՎԱԾՆԵՐԸ Երեկ տեղի է ունեցել «Հերմեքս» ՍՊԸ-ի կողմից «Մալիբու» սրճարանի հետնամասում կառուցվող էլիտար շենքում ներդրումներ կատարած քաղաքացիների եւս մեկ ժողով, որին արդեն մասնակցել են ընկերության կառավարիչ Հրանտ Ղամբարյանը, ընկերության փաստաբան Թունյանը, ֆինանսների նախարարի օգնական Վահե Դավթյանը, եւ ներդրումներ կատարած շուրջ քսանհինգ անձինք, որոնք կանգնած են իրենց բնակարանները կամ ներդրումները կորցնելու վտանգի առաջ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերության կառավարիչ Ղամբարյանը ժողովի ժամանակ հայտարարել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողության պետն իրենց հանձնարարել է ամեն ինչի մասին զեկուցել: Ժողովին ներկա է եղել նաեւ ոմն Վահե Պետրոսյան, ով, բնակարանատերերին ներկայանալով որպես ներդրումային կազմակերպության ղեկավար, ասել է, որ  պատրաստ է ներդրումներ անել` շենքն առաջիկա երկու ամսվա մեջ որոշակի պայմաններով հանձնելու համար: Տուժածների ներկայացուցիչներից Հակոբ Ճարոյանի համառ պնդումներից հետո շենքի սեփականատերը պատասխանել է, որ 900 հազար դոլար է ներդրվելու, որը ծախսվելու է գրավադրված շենքը բանկից հետ գնելու եւ հողի սեփականության ձեռքբերման համար: Սկզբում ներկաներին թվացել է, որ ամեն ինչ կարգին է, քանի որ հայտնվել է մեկը, որը պատրաստ է իրենց տալ սեփականության բաղձալի վկայականները, սակայն քիչ անց բացատրվել է, որ իրականում սեփականատերը պատրաստվում է բանկի միջոցով հիփոթեքային վարկ ձեւակերպել: Այսինքն` ամեն դեպքում մարդիկ, որոնք գումար են տվել` էլիտար բնակարան ձեռք բերելու համար, չեն ունենա իրական սեփականության վկայական: Նրանք դարձյալ կունենան բանկում գրավադրված բնակարաններ:Պարզապես ճարպիկ շինարարներն ու նորահայտ ներդրումային կազմակերպությունը փորձում են մոտ 100 խաբվածներին այս ճանապարհով մոլորեցնել, որպեսզի համախմբվածությունը ճաքեր տա: Մի խոսքով` բաժանի՛ր, որ տիրես սկզբունքով փորձում են շուրջ 100 քաղաքացիների եւս մեկ անգամ խաբել:ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎՐԻՊՈՒՄ«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` երեկ մեր թերթին տված հարցազրույցում տեղ է գտել ցավալի տեխնիկական վրիպում: Պարոն Հովհաննիսյանն ասել էր, որ ՀՀ նախկին նախագահները ոչ թե չունեն, այլ ունեն քաղաքական մասնակցության իրավունք:




Լրահոս