24 հարց. ԱԺ հերթական նստաշրջանը՝ վաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 24-ին մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Օրակարգը կհաստատվի այսօր՝ ԱԺ խորհրդի նիստում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 24 հարց:

Օրակարգի ամենավերջին հարցը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն է: Տարեկան հաղորդման մեջ նշվում է, որ ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ ՀՀ հիմնական գործընկեր երկրի՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների բացասական ազդեցության պարագայում 2022 թ. ՀՀ տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշը էականորեն նվազեցվել է: Միջնաժամկետ հատվածում ևս տնտեսական աճը, նախորդ կանխատեսման համեմատությամբ, ավելի ցածր կլինի:

Կքննարկվի նաեւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով այսուհետ արգելվելու է բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը տերմինալներից: Ըստ այդ փոփոխության, այսուհետ արգելվելու է շահումը փոխանցել (վճարել) այն հաշիվներին, որոնցից չեն կատարվել մասնակցության համար նախատեսված անկանխիկ վճարները, ինչպես նաեւ արգելվում է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում մասնակցության համար նախատեսված վճարների ընդունումը եւ շահումների տրամադրումը կանխիկ գումարով:

Եվ օրենքով սահմանված անկանխիկ գործարքները պետք է իրականացվեն միայն բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս