«Կաթի գործարանի տնօրենի աղջիկ» արտահայտությունը՝ մահվան պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վաչագան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի դեկտեմբերի 06-ին, ժամը 00։30-ի սահմաններում երբ գտնվել է ընկերոջ՝ Հրաչյա Սամվելի Հակոբյանի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 3-րդ շենքի 38-րդ բնակարանում, հեռախոսային խոսակցության ժամանակ ծագած վիճաբանությունը շարունակելու նպատակով, հիշյալ բնակարան է այցելել իր ծանոթ Գյումրի քաղաքի բնակիչ, 1998 թվականին ծնված Նարեկ Էռնեստի Հովհաննիսյանը, որտեղ Հրաչյա Հակոբյանի կողմից Նարեկ Հովհաննիսյանի մորը «Կաթի գործարանի տնօրենի աղջիկ» անվանելու պատճառով վիճաբանել են Հ.Հակոբյանի հետ և կենցաղային շարժառիթով ծագած վիճաբանության ժամանակ, Նարեկ Հովհաննիսյանի հետ՝ խմբով, միավորելով իրենց ջանքերը, փոխլրացնելով միմյանց գործողությունները, դիտավորությամբ բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Հրաչյա Հակոբյանի դեմքի, գլխի, ձախ աչքի և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ձախից շուրջակնակապճային շրջանի արյունազեղում, ձախ հոնքի շրջանի քերծվածք, աջից գլխի փափուկ հյուսվածքների տակ և աջ քունքամկանի արյունազեղումներ, աջակողմյան ստորկարծրենային արյունահավաք, նրբենու և փորոքների արյունազեղում ձևերով որպես կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ՝ անզգուշությամբ առաջացնելով Հրաչյա Սամվելի Հակոբյանի մահը, այն է վերջինս դեպքի ժամանակ ստացած մարմնական վնասվածքներով գտնվելով իր Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 3-րդ շենքի 38-րդ բնակարանում, 2021 թվականի դեկտեմբերի 07-ին, ժամը 16-ի սահմաններում մահացել է։

Այսպիսով, Վաչագան Մկրտչյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար:




Լրահոս