ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպառնացել են սպանել Արարատի մարզի դատավորին. ինչ է կատարվել դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ  ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանը 2020 թվականի հունվարի 15-ին վարույթ Է ընդունել Նարեկ Վանոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։ Նշված քրեական գործով հերթական դռնբաց դատական նիստը կայացել Է 2021թ. հուլիսի 30-ին՝ ժամը 11-ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիս քաղաքի նստավայրում, սակայ նիստը հետաձգվել է: ։

Դատավոր Թաթուլ Պողոսյանը տուժող Հայկ Ստեփանյանին և դատական նիստին ներկայացած երեք վկաներին տեղեկացրել Է, որ նրանք համարվում են պատշաճ ծանուցված հոջորդող դատական նիստի օրվա և ժամանակի մասին, և նիստը հայտարարել Է փակված։ Մինչ նախագահող դատավորի կողմից դատական նիստերի դահլիճից հեռանալը, տուժող Հայկ Ստեփանյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք Է դրսևորել, այն Է՝ նախ դժգոհություն Է հայտնել դատական նիստը հետաձգելու կապակցությամբ, ապա դատավոր Թաթուլ Պողոսյանի հասցեին հնչեցրել Է վիրավորական արտահայտություններ և սեռական բնույթի հայհոյանքներ՝ հանիրավի մեղադրելով դատական նիստը ձգձգելու և անաչառ չլինելու մեջ։

Դատական նիստերի դահլիճում ներկա գտնվող դատական կարգադրիչների միջամտությունից հետո Հայկ Ստեփանյա|նը դուրս Է եկել դատական նիստերի դահլիճից, որտեղ՝ դատարանի շենքում և շենքի դիմաց, շուրջ 5-10 րոպե ագրեսիվ տոնով շարունակել Է հնչեցնել դատավոր Թաթուլ Պողոսյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, դատավորի համբավն արատավորող վիրավորական, այդ թվում՝ սեռական բնույթի հայհոյանքներ՝ նաև հանիրավի կասկածի տակ դնելով դատավորի անաչառությունը։ Միաժամանակ Հայկ Ստեփանյանը դատարանի շենքում և շենքի դիմաց, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ դատավոր Թաթուլ Պողոսյանին հայհոյելու հետ միաժամանակ նրա հասցեին տվել է սպանության սպառնալիք՝ կապված դատավորի կողմից թիվ ԱՎԴ2/0005/01/20 քրեական գործը քննելու հետ, այն է՝ մի քանի անգամ հայտարարելէ, որ սպանելու է նրան։

Քնար Մանուկյան




Լրահոս