
Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում մայիսի 24-ից 26-ը անցկացվել են մասնագիտական տեսական պարապմունքներ։
Զինծառայողներին ուսուցանվել են հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման արդյունավետության բարձրացման, պայմանական հակառակորդի օդային թիրախների հայտնաբերման և խոցման կանոնակարգերը։ Պարապմունքներն ավարտվել են ստուգողական առաջադրանքներով։