ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ ԴՈՒՐՍ ՄԻ՛ ՏՎԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկոալիցիոն խմորումները նոր թափ են ստանում,  իսկ իշխող կոալիցիայի մաս կազմող առանցքային երկու կուսակցությունները` Հայաստանի հանրապետական կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստան»-ը, հերքում են կոալիցիայի ներսում  սկիզբ առած տարաձայնությունները:ՀԱՐՑ. Ինչի՞  կհանգեցնի  ՀՀԿ-ԲՀԿ  ներքին տարաձայնությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն ցանկանում է կա՛մ հնազանդեցնել ԲՀԿ-ին, կա՛մ էլ ազատվել նրանից, իսկ ԲՀԿ-ն էլ իր հերթին որեւէ քայլ չի ձեռնարկում` սպասելով, որ իր կոալիցիոն գործընկերներն  իրեն հեռացնեն կոալիցիայից, քանի որ այս դեպքում կբարձրանա իրենց վարկանիշը:ՊԱՏԱՍԽԱՆ. Որքանով է հավաստի, որ ԲՀԿ-ն ցանկանում է հեռանալ կոալիցիայից, չեմ կարող ասել: Բայց միաժամանակ կարծում եմ, որ նրանք իրար այդքան հեշտ հրաժեշտ չեն տա, քանի որ երկուսն էլ բավական ինֆորմացիա ունեն այն մասին, թե որքան ծանր է երկրի վիճակը, եւ, բնականաբար, ամեն մարդ իր մասին պետք է մտածի: Բայց միաժամանակ համարում եմ, որ  այդ բաժանումն անխուսափելի է, եւ մոտակա մեկ ամսվա ընթացքում արդեն ամեն ինչ պարզ կլինի: Գուրգեն Եղիազարյան ՀԱԿ անդամՊԱՏԱՍԽԱՆ. Անհեթեթություն դուրս մի՛ տվեք:Գագիկ Մինասյան ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարող  այս հարցի հետ կապված տեսակետ կամ կարծիք հայտնել, քանի որ երեկ եմ վերադարձել Հայաստան, իսկ այսօր կրկին մեկնում եմ, եւ այս մասին կոնկրետ ինֆորմացիայի չեմ տիրապետում: Արագած Ախոյան ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՊԱՏԱՍԽԱՆ. Թեեւ  ոչինչ չի կարելի բացառել, բայց եթե նման բան լինի, դրանից ավելի կտուժի ՀՀԿ-ն, քան ԲՀԿ-ն, քանի որ եթե այսօր ԲՀԿ-ն դուրս գա իշխանությունից, ապա նրա վարկանիշն ավելի կբարձրանա, իսկ ՀՀԿ-ինը` ընդհակառակը: Երվանդ Բոզոյան քաղաքագետ պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ




Լրահոս