Սահմանվել է սակագնային արտոնության շրջանակում սերուցքային կարագի ՀՀ ներմուծման ծավալների բաշխման կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարութան 2022 թվականի մայիսի 26-ի որոշմամբ սահմանվել է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սակագնային արտոնության շրջանակում սերուցքային կարագի ՀՀ ներմուծման ծավալների բաշխման կարգը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջը: Նախատեսված սակագնային արտոնության կիրառումը տարածվում է ՀՀ տարածք 2022 թվականի մարտի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող սերուցքային կարագի վրա՝ բացառությամբ ԱՊՀ անդամ պետություններից ծագող և ներմուծվող ապրանքների։

Նշված արտոնությունից օգտվելու համար արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից Էկոնոմիկայի նախարարություն հայտեր ներկայացվելու վերջնաժամկետը սահմանվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը։




Լրահոս